ԼՈՒՐԵՐ: Առողջ կին
Կնոջ կոնքի ոսկրերը փոխվում են ամբողջ կյանքի ընթացքում. news.am
![Կնոջ կոնքի ոսկրերը փոխվում են ամբողջ կյանքի ընթացքում. news.am Կնոջ կոնքի ոսկրերը փոխվում են ամբողջ կյանքի ընթացքում. news.am](up/article/big/file_40901_2113854.jpg)
Կնոջ կոնքի ոսկրերը փոխվում են ամբողջ կյանքի ընթացքում` ընդունելով այնպիսի ձեւ, որն առավել հարմար է ծննդաբերական գործընթացի համար, պարզել են Ցյուրիխի համալսարանի գիտնականները: Հայտնագործությունը ստիպում է վերանայել այն տեսությունը, որի համաձայն, կոնքի լայնությունը ծննդաբերելու պահանջի եւ ուղիղ քայլելու միջեւ փոխզիջման հետեւանք է:
Գիտնականները տղամարդու եւ կնոջ կոնքերի միջեւ տարբերությունն ավանդաբար բացատրում են մանկաբարձական երկընտրանքի հիպոթեզով. լայն կոնքն անհրաժեշտ է երեխաներ ծննդաբերելու համար, որոնք գլխի համեմատաբար մեծ ծավալներ ունեն, սակայն ուղիղ քայլելը նեղ կոնք է պահանջում: Վերջերս այդ հիպոթեզը վիճարկվել է գիտական նոր տվյալների ի հայտ գալու շնորհիվ, այդ պատճառով անհայտ է, թե ինչ գործոններ են ազդում սեռական տարբերությունների վրա:
Գիտնականները համակարգչային տոմոգրաֆիայի օգնությամբ հետազոտել են նորածնի տարիքից մինչեւ 95 տարեկան 275 տղամարդու եւ կնոջ կոնքի ոսկրերի զարգացումը: Արդյունքները ցույց են տվել, որ մոտավորապես 10 տարեկանից, սեռահասունացման շրջանի սկզբում, տղամարդկանց եւ կանանց մոտ կոնքային ոսկրերի զարգացումը սկսում է էականորեն տարբերվել: 25 տարեկան հասակում լայն կոնք է ձեւավորվում, որը լավ հարմարեցված է մանկածնության համար:
Կոնքի կառուցվածքի ամենամեծ սեռական դիմորֆիզմի ժամանակաշրջանը 25-30 տարեկանն է, իսկ 40-45 տարեկանում ոսկրերը դարձյալ սկսում են փոփոխվել, ավելի նման են դառնում տղամարդկայինի, դրան հետեւող` ծննդյան ուղու հետագա փոքրացմամբ: Գիտնականները ենթադրում են, որ կոնքային ոսկրերի զարգացումը պայմանավորված է սեռական հասունացման եւ դաշտանադադարի շրջանում հորմոնային փոփոխություններով, այն է` էստրադիոլի մակարդակի տատանումներով:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:
![](images/calendar.png)
|
Կարդացեք նաև
![Ինչո՞ւ են կանայք նախադաշտանային շրջանում շատ քաղցրեղեն ուտում. news.am Ինչո՞ւ են կանայք նախադաշտանային շրջանում շատ քաղցրեղեն ուտում. news.am](up/article/small/file_43373_4622353.jpg)
Նախադաշտանային շրջանում շատ կանայք քաղցրեղեն են ուտում՝ օրական 500 ավելորդ կալորիա օգտագործելով: Թունիսի National Institute of Nutrition and Food Technology-ի հետազոտության համաձայն, որի արդյունքները հրապարակվել են...
![](images/calendar.png)
![Քրտնքի հոտի դեմ դեզոդորանտները կարող են առաջացնել կրծքագեղձի քաղցկեղ. 1in.am Քրտնքի հոտի դեմ դեզոդորանտները կարող են առաջացնել կրծքագեղձի քաղցկեղ. 1in.am](up/article/small/file_42570_2274292.jpg)
Դեզոդորանտներից հաճախակի օգտվելու դեպքում հնարավոր է ձեռք բերել կրծքագեղձի քաղցկեղ: Սակայն բացասաբար են ազդում կոսմետիկայի միայն այն միջոցները, որոնք պարունակում են ալյումինի աղ՝ հայտնում է newsyou.info-ն...
![](images/calendar.png)
![Կրծկալը կարող է վնասել կնոջ առողջությունը. 1in.am Կրծկալը կարող է վնասել կնոջ առողջությունը. 1in.am](up/article/small/file_42263_2561884.jpg)
Սերնդե-սերունդ կանանց ներշնչել են, որ կրծկալը պաշտպանում է կուրծքը կախ ընկնելուց, կանխում է մեջքի ցավերը և բարելավում կեցվածքը: Ֆրանսիայի Բեզանսոն համալսարանի գիտնականները, սակայն, այլ կարծիքի են...
![](images/calendar.png)
![Կրծքով կերակրելը նվազեցնում է հետծննդյան ընկճախտի ռիսկը. 1in.am Կրծքով կերակրելը նվազեցնում է հետծննդյան ընկճախտի ռիսկը. 1in.am](up/article/small/file_42046_4862612.jpg)
Կրծքով կերակրելն ընդունակ է նկատելիորեն նվազեցնել հետծննդյան ընկճախտի ռիսկը, ցույց է տվել 14 հազար մայրերի մասնակցությամբ կատարված հետազոտությունը, հայտնում է hronika.info-ն...
![](images/calendar.png)
![Կահույքը վտանգավոր է կանանց վահանաձև գեղձի համար. 1in.am Կահույքը վտանգավոր է կանանց վահանաձև գեղձի համար. 1in.am](up/article/small/file_41482_2738757.jpg)
Վերջին հետազոտությունների ընթացքում ամերիկացի գիտնականներն առաջին անգամ կապ են հաստատել դաշտանադադարի շրջանում գտնվող կանանց մոտ վահանաձև գեղձի հիվանդության առաջացման և պոլիբրոմդիֆենիլային եթերների միջև...
![](images/calendar.png)
![Գիտնականները մշակում են ունիվերսալ հակաբեղմնավորիչ. 1in.am Գիտնականները մշակում են ունիվերսալ հակաբեղմնավորիչ. 1in.am](up/article/small/file_40426_6168921.jpg)
Ամերիկացի գիտնականներն աշխատում են ստեղծել այնպիսի հակաբեղմնավորիչ, որը հարմար կլինի թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց: Ենթադրվում է, որ այդ յուրատեսակ դեղը կստեղծվի ABHD2...
![](images/calendar.png)
![Ինչո՞ւ է կանանց անհրաժեշտ դաշտանադադարը. news.am Ինչո՞ւ է կանանց անհրաժեշտ դաշտանադադարը. news.am](up/article/small/file_40083_8340368.jpg)
Կանանց մոտ դաշտանադադարի ի հայտ գալը էվոլյուցիայի անսովոր հանելուկն է: Լիվերպուլի Ջոն Մարսի անվան համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականներն ուսումնասիրել են կանանց մոտ դաշտանադադարի առաջացման հնարավոր...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYpQaalE' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403